211652_close_icon
views-count18229 դիտում article-date 20:25 13-12-2019

Նոր մանրամասներ՝ Երևանում BMW X6-ի և Mercedes-ների բախումից. վարորդներից մեկը շուկայի զարգացման պատասխանատու է, մեկն էլ՝ ԵՊՀ ուսանող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է դեկտեմբերի 11-ին Երևանի Սարալանջի հին ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է Mercedes մակնիշի 07 ZX 707 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հարություն Հարությունյանը, BMW X6 մակնիշի 77 ՕՍ 707 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բննակիչ՝ 21-ամյա Գոռ Կուրղինյանը, իսկ Mercedes մակնիշի 35 TC 623 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 20-ամյա Արամ Խանոյանը։ Վթարի հետևանքով Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Գ. Կուրղինյանն ու Ա. Խանոյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հարությունյանն աշխատում է «Լիա Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես շուկայի զարգացման պատասխանատու, իսկ Գ. Կուրղինյանը սովորում է Երևանի պետական համալսարանի 4-րդ կուրսում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/11/1142727/?fbclid=IwAR3FL62cF8y7azgYx_0pDLDuQejkbG9bsBhd2WN9I4ur6b6NnrqNYrOssyY]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 11-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին բախվել էին BMW X6 մակնիշի 77 ՕՍ 077 համարանիշի, Mercedes մակնիշի 07 ZX 707 համարանիշի և Mercedes մակնիշի 35 TC 623 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել էին հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները՝ գործակալ Գոռ Ստեփանյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Կարապետ Աղաբեկյանն ու Գարիկ Մովսիսյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր