211652_close_icon
views-count1927 դիտում article-date 18:46 13-12-2019

Կլոպը ճանաչվել է ԱՊԼ-ի` նոյեմբերի լավագույն մարզիչ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Անգլիայի առաջնության` նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ: Նոյեմբերին անցկացրած 4 խաղում տանելով 4 հաղթանակ` գերմանացի մասնագետը Պրեմիեր-լիգայի իր կարիերայի ընթացքում 6-րդ անգամ է արժանացել այս մրցանակին: «Լիվերպուլը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին», «Ասթոն Վիլային», «Քրիսթալ Փելասին» և «Բրայթոնին»: 52-ամյա մասնագետը քվեարկության արդյունքում առաջ է անցել Նունու Էշպիրիտու Սանթուից («Վուլվերհեմփթոն»), Բրենդան Ռոջերսից («Լեսթեր») և Քրիս Ուայլդերից («Շեֆիլդ Յունայթեդ»):

Նմանատիպ նյութեր