211652_close_icon
views-count2785 դիտում article-date 17:58 13-12-2019

Ժողովրդի դեմ ուժ չեք կիրառելու ու Ջերմուկն էլ Չեռնոբիլ չի դառնալու․ Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանություններին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ջերմուկի ու Ամուլսարի խնդրին՝ նշելով, որ իշխանությունները բանակցում են ակտիվիստների հետ, որպեսզի վերջիններս ապաշրջափակեն Ամուլսարը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Քիչ առաջ Ջերմուկից ինձ և իմ գործընկերներին տեղեկություն փոխանցեցին, որ արդեն քանի օր է իշխանության տարբեր կառույցների ներկայացուցիչներ բանակցություններ են սկսել Ամուլսարի դիրքերը պահող ջերմուկցիների և ակտիվիստների հետ, որպեսզի վերջիններս ապաշրջափակեն Ամուլսարը: Ինձ հետ կապ հաստատած ջերմուկցիները մտավախություն ունեն, որ առաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլարի շրջափակումը ճեղքելու համար: Կարծում եմ, նրանք, ովքեր կփորձեն ուժ կիրառել իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիների հանդեպ, հստակ պիտի գիտակցեն դրա բոլոր հնարավոր աղետալի հետևանքները: Ջերմուկ և հարակից գյուղեր ուղարկված բոլոր կարգի «դեսանտներին» բնակիչները մեկ պատասխան են տվել` Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու: Չանեք քայլ, որի հետևանքները աղետալի են լինելու։ Ուժ որևէ դեպքում, որևէ պարագայում չպիտի կիրառվի»:

Նմանատիպ նյութեր