211652_close_icon

Առաջին անգամ էր իմ պրակտիկայում այդ կառուցվածքով քրեական գործ. Վարոսյանը՝ Արսեն Բաբայանի գործի մասին.NEWS.am

views-count2726 դիտում article-date 17:55 13-12-2019
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննության ավարտը ծիծաղելի է։ Այս մասին [url=https://news.am/arm/news/549714.html?fbclid=IwAR1N7Kjwwso89DfKS8UsijwUiHdRg_6m6wklN40ZPOFkzeQRcGsYnmMsV88]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։ «ՀՔԾ-ն նախաքննության ավարտի մասին մեզ տեղեկացրեց, եւ տրամադրեց մեզ քրեական գործի նյութերը՝ գրեթե 5 հատորից բաղկացած։ Ծանոթանալուց հետո խիստ զարմացած եմ, որ նման պայմաններում նախաքննության ավարտ է հայտարարվել։ Անհամբեր սպասում եմ, որ այս մեղադրանքով քրեական գործը հայտնվի դատարանում, բավականին ծիծաղելի իրավիճակ էր»,- ասաց Վարոսյանը։ Պաշտպանն ասաց, որ իր պրակտիկայում առաջին անգամ էր հանդիպում այդպիսի կառուցվածքով քրեական գործի. «Սովորաբար հարուցվում է քրեական գործ՝ ինչ-որ հաղորդման հիման վրա, որից հետո իրականացվում է քննություն, ձեռք են բերվում ապացույցներ, եւ այդ ապացույցների հիման վրա անձին կամ անձանց առաջադրվում է մեղադրանք։ Այս պարագայում մենք ունենք մի իրավիճակ, որ սկզբում առաջադրվել է մեղադրանք՝ հայտնի պատգամավորի հաղորդման հիման վրա, որից հետո նոր ՀՔԾ-ն սկսել է քննություն իրականացնել իր մեղադրանքի շուրջ։ Զավեշտալին այն է, որ իրականացված քննության արդյունքում մեղադրանքի ամեն տողը վարույթ իրականացնող մարմինը հերքել է։ Բայց այս պայմաններում փորձ է արվում գործն ուղարկել դատարան»։ Երվանդ Վարոսյանը հաստատեց նախկինում պնդած իր այն տեսակետը, որ Արսեն Բաբայանը ներկայացված քրեական գործի հետ որեւէ կապ չունի. Մանրամասն կարդացեք սկզբնաղբուր [url=https://news.am/arm/news/549714.html?fbclid=IwAR1N7Kjwwso89DfKS8UsijwUiHdRg_6m6wklN40ZPOFkzeQRcGsYnmMsV88]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր