211652_close_icon
views-count23035 դիտում article-date 14:30 13-12-2019

Դավթյանի հրաժարականը պահանջում եք, որ Ջհանգիրյա՞նը դառնա դատախազ, Հովսեփյա՞նը, թե՞ Կոստանյանը. Արիանա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://newspress.am/?p=103278&l=am%2Fdavtyani%20hragarakany%20pahanjum%20eqvor%20jhangiryany%20darna%20dataxaz%20hovsepyany%20te%20kostanyany%20ariana%20hovsepyan%20tesanyut&fbclid=IwAR3PpRr343dLiQ-bRwiHol1hdMyWHMR3OXxJDtZzbfaUFCnBuUHD0Y85IUM]NEWSPRESS.am [/url]կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է իրավապաշպան Մարինա Պողոսյանի՝ Գլխավոր դատախազության առջև արած անհեթեթ հայտարարություններին: Մասնավորապես՝ Մարինա Պողոսյանն ասել է, թե [url=https://newspress.am/?p=103278&l=am%2Fdavtyani%20hragarakany%20pahanjum%20eqvor%20jhangiryany%20darna%20dataxaz%20hovsepyany%20te%20kostanyany%20ariana%20hovsepyan%20tesanyut&fbclid=IwAR3PpRr343dLiQ-bRwiHol1hdMyWHMR3OXxJDtZzbfaUFCnBuUHD0Y85IUM]NEWSPRESS.am[/url]-ը երբեք չի աջակցել իրեն: Արիանա Հովսեփյանը եթերում հիշեցրել է Պողոսյանին, թե ինչպես է ինքը «Անդրադարձ» մամուլի ակումբում հարթակ հատկացրել Պողոսյանին, երբ նա քրեական հետապնդման էր ենթարկվում: Պողոսյանը նաև բավականին բաց ակնարկել է, թե Հովսեփյանը սնվում է Քոչարյանի կողմից: Հովսեփյանը նաև այս հարցին է պատասխանել: Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազի հրաժարականը պահանջելուն, ապա Արիանա Հովսեփյանը մտավախություն է հայտնել, որ Դավթյանի հեռանալով՝ դատախազ կարող են նշանակվել որոշ նախկիններ, օրինակ՝ Գագիկ Ջհանգիրյանը, Աղվան Հովսեփյանը, Գևորգ Կոստանյանը: Մանրամասները՝ Ա. Հովսեփյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր