211652_close_icon
views-count2001 դիտում article-date 11:01 13-12-2019

Եթե ծախսելու այլ տեղ չունենանք, կարելի է նոր վարկերով փակել 2.5 տոկոսանոց որևէ վարկ․ Գ․ Պապոյան․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանը վավերացրեց Ասիական զարգացման բանկից, Վերականգնման վարկերի բանկից և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 131․5 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու համաձայնագրերը: Նախագծերին կողմ քվեարկեցին միայն «Իմ քայլը» խմբակցության անդամները։ Ինչու է մեր երկրին տրամադրվել ցածր տոկոսադրույքով վարկեր, ինչու պետությունը նախընտրեց նոր վարկային պարտավորություններ վերցնել, եթե ԿԲ-ում ունի ավանդներ, ինչու վարկերը բյուջետային աջակցության համար են, այլ ոչ թե նպատակային։ Այս հարցերի պարզաբանումը «ՀՀ»-ն ստացել է ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանից։ Տնտեսական նպատակահարմարության մասին խոսելով, նա նշեց, որ պետության կողմից նախկինում վերցրած վարկերի միջին տոկոսը 2.5 է, իսկ այս համաձայնագրերով միջինն ընդամենը 1.6 տոկոս։ «Եթե անգամ ծախսելու որևէ այլ տեղ չունենայինք էլ, կարելի էր այդ գումարով փակել 2.5 տոկոսանոց որևէ վարկ»։ Եթե 7-8 տարի առաջ մեր պետության կողմից թողարկված եվրոբոնդերի տոկոսադրույքը 5-7 տոկոս էր, ապա պատճառներից էլ այն, որ օրինակ «Մուդիս», «Ֆիթչ» վարկանիշային կազմակերպությունում Հայաստանն ուներ վատ վարկանիշ, կար կոռուպցիա, ՀՆԱ-ն և աշխատավարձերը չէին աճում։ «Այսօր մեր երկրում տնտեսական վիճակը բավականին լավ է, նախ՝ բավականին բարձր տնտեսական աճ ունենք, որը հասնում է 7.2 տոկոսի։ Այն ամենաբարձրն է եվրոպական տարածաշրջանում, ԵԱՏՄ-ում, նաև մեր տարածաշրջանում, համակարգային կոռուպցիան հաղթահարված է, իսկ միջազգային վարկանիշային կազմակերպությունները բարձրացրել են մեր պետության վարկանիշը։ Երբ բարձրանում է երկրի վարկանիշը, բնականաբար, բարձրանում է մեր հանդեպ վստահությունը և դառնում ես ավելի վստահելի գործընկեր։ Դրա շնորհիվ իջնում են նաև տոկոսադրույքները, մեծանում են տրամադրվող վարկերի ծավալները»,- ասում է պատգամավորը»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր