211652_close_icon
views-count4004 դիտում article-date 10:37 13-12-2019

Հայաստանը կրկին ցույց տվեց, որ շախմատային գերտերություն է. Մխիթար Հայրապետյան

Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը լուր է տարածել, որ ՄԱԿ-ում քիչ առաջ ընդունվել է հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր ճանաչելու բանաձևը, որը հեղինակել էր Հայաստանը: Հայտարարության մեջ ասված է. «Միանգամից երկու լավ լուր. Արդեն գիտեք, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Բացի այդ, ՄԱԿ-ում րոպեներ առաջ միաձայն ընդունվեց հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որ հեղինակել էր Հայաստանը և համահեղինակվել 54 երկրի կողմից: Մենք կրկին ցույց ենք տալիս, որ Հայաստանը շախմատային գերտերություն է: Կեցցե՛ն մեր դիվանագետները:»

Նմանատիպ նյութեր