211652_close_icon
views-count3450 դիտում article-date 21:10 12-12-2019

Երևանի քաղաքապետարանը տրակտոր է նվեր ստացել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ միայն Կամազ չէ, որ նվեր է ստանում քաղաքը, այլ նաև այլ տեխնիկա, բնակմակերես ու այլ գույք կամ ծառայություն։ «Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, օրինակ, քաղաքին «Բելառուս 622» տրակտոր է նվիրել Երեւան քաղաքին: Այս մեքենան, միանալով արդեն առկա մեքենաներին, կծառայի քաղաքում ձյան մաքրման գործին: Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Կարապետյանը: Վերջերս քննարկման թեմա է դարձել Երևանի քաղաքապետարանին կամազների նվիրատվության հարցը:

Նմանատիպ նյութեր