211652_close_icon
views-count6175 դիտում article-date 20:36 12-12-2019

Ոստիկանները բացահայտել են բջջային օպերատորներից մեկի Գորիսում գտնվող մասնաճյուղի ղեկավարի ապօրինությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանում գործող բջջային օպերատորներից մեկի Գորիս քաղաքում գտնվող մասնաճյուղի ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ մասնաճյուղի աշխատակիցներից մեկը 2010-ից 2013 թվականների ընթացքում չի հաճախել աշխատանքի, սակայն նրա անվամբ դուրս է գրվել աշխատավարձ։ Նախնական հաշվարկով՝ ընկերության ֆինանսական միջոցներից դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 2 միլիոն 110 հազար դրամից ավելի գումար, որը յուրացվել է։ Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացման կամ վատնման հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից փոխանցվել է տարածքային քննչական բաժին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր