211652_close_icon
views-count4633 դիտում article-date 21:28 12-12-2019

Երևանում շարունակվում են ինքնակամ կրպակների ապամոնտաժման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը շարունակում է ինքնակամ կրպակների ապամոնտաժման աշխատանքները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Կրպակի վրայի գրությունն ակտուալ չէ, որովհետև Գյուղինստիտուտի այգում գտնվող ապօրինի կրպակն այլևս չկա։ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը շարունակում է ինքնակամ կրպակների ապամոնտաժման աշխատանքները»,- նշել է Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր