211652_close_icon
views-count1145 դիտում article-date 20:10 12-12-2019

Լինել ՀԽ անդամ, չի նշանակում կախված լինել իշխանություններից. Դանիել Իոաննիսյան

Հանրային խորհրդի նորանշանակ անդամ Դանիել Իոաննիսյանը խոստանում է ներդնել բոլոր ջանքերը ՀԽ արդյունավետ գործունեության համար: Այդ մասին նա հայտարարեց այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Քանի որ Սահմանադրությամբ նման մարմին պետք է գոյություն ունենա, ապա այն պետք է լինի արդյունավետ, իսկ ես դրա համար ջանքեր կգործադրեմ։ Լինել Հանրային խորհրդի անդամ՝ չի նշանակում կախված լինել իշխանություններից։ Անգամ աշխատավարձ չեմ ստանալու։ Եվ կաշկանդված չեմ իշխանությունների այն մոտեցումների քննադատության հարցերով, որոնց հետ համաձայն չեմ։ Վարչապետի աշխատակազմը ինձ լավություն չի արել։ Դա ավելի շուտ լրացուցիչ պարտականություն է»,- ասաց Իոաննիսյանը։ Հավելեց, որ հետագայում, ինչպես և նախկինում, մտադիր է քաղաքական զսպվածություն ցուցաբերել։

Նմանատիպ նյութեր