1718 դիտում
19:44 12-12-2019
ՀՀ ֆինանսների նախարարությունում գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է «Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը»
ՀՀ ֆինանսների նախարարությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության առաջարկությամբ քննարկվել է առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը»:
Նիստին ներկա են եղել ֆինանսական և հարկային ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կառույցների՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:
Քննարկմանը հրավիրված առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ընդհանուր կետերով ներկայացրել է «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի» նպատակը, որը, ըստ նրա, բնակչության համար առողջապահական ծածկույթ ապահովելն է, ինչի արդյունքում մարդիկ կապահովվեն հիմնական բժշկական ծառայություններով ու դեղորայքով:
Հայեցակարգով առաջարկվում է առողջության համապարփակ ապահովագրության համար գանձել 6 տոկոս եկամտահարկ: «Սա ոչ թե ավանդական ապահովագրության համակարգ է, այլ ավելի շուտ սոցիալական ապահովագրության համակարգ է, որը հնարավորություն է տալիս մարդկանց՝ անկախ տարիքային, ֆինանսական կարգավիճակներից, օգտվել բժշկական ծառայություններից», -նշել է առողջապահության փոխնախարարը:
Քննարկումների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հստակեցրել է, որ Հայաստանի կառավարության քաղաքականությունն է մինչև 2023 թվականը շարունակաբար նվազեցնել քաղաքացիների միասնական եկամտային հարկի դրույքաչափը: «Կառավարության հռչակած քաղաքականությունն է՝ ունենալ արտահանմանը միտված տնտեսություն, ունենալ բարձրորակ աշխատուժի հնարավորինս ցածր հարկային բեռ», -ընդգծել է Արման Պողոսյանը՝ նկատելով, որ առաջարկվող ճանապարհը այնքան էլ ճիշտ չէ:
Հայեցակարգի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ նշելով, որ աշխատավարձի լրացուցիչ հարկումը ճիշտ չէ և մրցունակության խնդիրներ կարող են առաջանալ:
«Մենք պատրաստ ենք առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկել ներկայացված նախագիծը, որովհետև այս համակարգի ներդրման դեպքում տնտեսական մրցունակության առումով մենք խնդիր ենք ունենալու: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրների նկատմամբ Հայաստանում միջին վիճակագրական ընտանիքը ավելի շատ է հարկվում և հիմա ներդնելով այս համակարգը դուրս ենք մնում մրցունակությունից, ուստի մենք հակված չենք աշխատավարձի վրա հավելյալ հարկ կիրառելուն»,- նշել է փոխնախարարը:
Քննարկման մասնակիցները հիմնականում մտահոգություններ են հայտնել ներկայացված համակարգի վերաբերյալ: Լսելով մտահոգություններն ու հնչած առաջարկները, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հորդորել է առաջարկները ի մի բերել և ներկայացնել քննարկման:
Նմանատիպ նյութեր
589 դիտում
19:09 22-12-2023
Քննարկվել է «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» հայեցակարգը
617 դիտում
13:59 02-02-2023
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատվեց. յուրաքանչյուրը կվճարի ֆիքսված գումար
751 դիտում
19:46 15-10-2022
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը
Այս բաժնից
787 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
781 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
562 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան