4036 դիտում
17:08 12-12-2019
Հանդիսատեսը վերստին կվայելի վիրտուոզ ջութակահարի բարձր արվեստը. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի երաժշտի համատեղ ելույթով դեկտեմբերի 14-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը:
Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ ուրախ է կրկին Հայաստանում տեսնել իր վաղեմի բարեկամին և մեծահամբավ արվեստագետին: Բարձր գնահատելով Մաքսիմ Վենգերովի արվեստը՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի հանդիսատեսը հերթական անգամ հնարավորություն կունենա վայելելու վիրտուոզ ջութակահարի բարձր արվեստը:
Սերգեյ Սմբատյանը ընթացիկ համերգաշրջանի կարևորագույն ձեռքբերումներից է համարել այն‚ որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ստորագրած հուշագրի համաձայն՝ Մաքսիմ Վենգերովը 2019-2020թթ. համերգաշրջանի ընթացքում հանդես է գալու որպես նվագախմբի ռեզիդենտ արտիստ։
Մաքսիմ Վենգերովը‚ շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար‚ խոսել է Հայաստանի հետ իր սերտ կապերի մասին և ընդգծել‚ որ այդ կապերն էլ ավելի են ամրապնդվում ամեն անգամ Հայաստան այցելելով‚ երաժշտասերների կողմից ջերմ ընդունելության արժանանալով։ Նա անդրադարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը և առաջիկա համատեղ ծրագրերին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3801 դիտում
14:12 12-07-2017
Նախագահն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին
1382 դիտում
18:05 31-10-2014
Հայ հանդիսատեսը տպավորված է չինացի կոմպոզիտորի ստեղծագործությունից եւ ջութակահարի կատարումներից
Այս բաժնից
469 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
271 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը