211652_close_icon
views-count1174 դիտում article-date 19:57 12-12-2019

Թունավորում Փարաքարում

Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել Փարաքար գյուղի 3 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.05-ի սահմաններում, տանը հեղուկ գազի թերայրում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վերջիններս թունավորվել են: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր