211652_close_icon
views-count1699 դիտում article-date 16:30 12-12-2019

Չգործող ոռոգման ջրագծից ապամոնտաժել է խողովակներ և տեղափոխել իր տան բակ

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 7-ին Տավուշի մարզի մի բնակչի տան բակում կատարված զննությամբ հայտնաբերել են 8 հատ՝ յուրաքանչյուրը 5 մ երկարությամբ, ամբողջականությունը պահպանված ցինկապատ խողովակներ և 5 հատ հորիզոնական կտրված՝ յուրաքանչյուրը 5 մ երկարությամբ ցինկապատ խողովակներ, որոնցով վերջինս պատրաստել էր խոտի հակերի համար ծածկոց: 77-ամյա տանտերը հայտնել է, որ խողովակներն առանց թույլտվության ապամոնտաժել է մոտ 15 տարի առաջ Կոթի գյուղի «Թեղուտ Ղոբին» կոչվող վայրում, իրեն պատկանող հողամասով անցնող, չգործող ոռոգման ջրագծից և տեղափոխել է իր տան բակ: Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր