211652_close_icon
views-count1485 դիտում article-date 17:21 12-12-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.00-ին, Երևանի Շիրազի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ-21703» և «ՎԱԶ-212114» մակնիշի մեքենաներ․ «ՎԱԶ-212114»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.00-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ․ «Մերսեդես»-ի 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 11-ին, ժամը 18.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղի-Կորեայի ձոր ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 10-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ հարևանը վրաերթի է ենթարկվել։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 11-ին ձեռք են բերել տվյալներ, որ նոյեմբերի 2-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել վերոհիշյալ քաղաքացուն, որը բուժօգնության չի դիմել: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 11-ին, ժամը 10.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան Արդվի-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին կողաշրջվել է․ 72-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի մեքենան Նոր Գեղի-Արգել ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ցանկապատին․ վարորդը և 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրիի Բաղրամյան փողոցում կողաշրջվել է․ 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 11-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ․ «ՎԱԶ-2107»-ի վարորդը տեղում ստացել է բուժօգնություն։ Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր