211652_close_icon
views-count3587 դիտում article-date 16:55 12-12-2019

Թուրք լրագրողը եթերում խոսել է Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու անհրաժեշտության մասին

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ներկայացնող լրագրող Նեջդեթ Սարաչը «Halk TV» հեռուստաընկերության եթերում խոսել է Հայոց ցեղասպանության և Թուրքիայում բնակվող հայերի վիճակի մասին, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/12/12/%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1/171695]Ermenihaber.am[/url]-ը։ Սարաչը նշել է, որ իր մանկությունն անցել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Քուրթուլուշ թաղամասում, ինչի շնորհիվ նա հայերի խնդիրներին քաջածանոթ է։ «Հայերն իսկապես շատ դժվար կացության մեջ են։ Թուրքիայում շատ դժվար է փոքրամասնություն լինելը, հատկապես այն դեպքում, երբ իրականում մեծաթիվ ու ազդեցիկ համայնք ունես։ Մենք մեր ականջներով ենք լսել «Ներողություն արտահայտությանս համար՝ հայ» ձևակերպումը և դա երբևէ չենք մոռանալու»,- նշել է լրագրողը։ Հիշեցնենք, որ վերոնշյալ արտահայտության հեղինակը Էրդողանն է եղել իր վարչապետության օրորք: Նա հեռուստաեթերից ասել էր, որ ընդդիմությունը զրպարտում է իրեն. «Նրանք ինձ վրացի են անվանում: Ներողություն արտահայտությանս համար, բայց իմ հասցեին ավելի վատ խոսք էլ են ասել. նրանք ինձ «հայ» են անվանել»: Ընդդիմադիր լրագրող նաև հավելել է, որ երբեմն մոռանալը ցանկալի էլ չէ, քանի որ որոշ բաներ իսկապես հիշել է պետք։ «Մի քիչ պիտի ընդլայնենք մեր մտահորիզոնը։ Գերմանիայի կանցլեր Մերկելը Լեհաստանում այցելել էր Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր։ Նա այնտեղ շատ կարևոր մի բան ասաց, բառացիորեն հետևյալը․ «Այս վայրը գերմանացիներն են ղեկավարել, և մենք չպետք է մոռանանք առերեսվել այս պատմության հետ, պիտի հիշեցնենք»,- նկատել է տվել Սարաչը և շարունակել. «Իսկ մեզ մոտ միշտ խուսափում են այս թեմայից, ասում են․ «Աման, էդ հարցերին մի խառնվեք»։ Բայց քանի դեռ չես հիշեցնում, երեսով չես տալիս, այս հարցերը չեն բարձրանում գիտակցության մակարդակ»: Թուրք լրագրողը նաև ուշադրություն է հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ Մերկելը նման հայտարարություն է արել՝ լինելով բավական պահպանողական քրիստոնյա–դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ Խոսելով սեփական անցյալի հետ առերեսվելու անհրաժեշտությունից՝ Սարաչը նաև հիշեցրել է Գերմանիայի նախկին վարչապետ Վիլի Բրանդի մասին, ով 1970թ․ դեկտեմբերի 7-ին Վարշավայում ծնկաչոք ներություն էր խնդրել հրեաներից՝ նացիստական Գերմանիայի իրականացրած հոլոքոստի համար։

Նմանատիպ նյութեր