211652_close_icon
views-count4136 դիտում article-date 12:05 12-12-2019

27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին օրենքով տրված հնարավորությունը չի երկարաձգվի

Այսօր կառավարության որոշմամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետը 2020 թվականի հունվարի մեկից չի երկարաձգվի: Նշենք, որ օրենքը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից, գրում է [url=https://www.tert.am/am/news/2019/12/12/gov/3162997?fbclid=IwAR38j6SRFMWB1xdLuTwpjprXgfBanOZDUa7w3iqR3ofZhxVsPqi93zbKZhs]Tert.am[/url]-ը: Նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ օրենքը ուժը կորցրած կճանաչվի հունվարի մեկից: «Օրենքը հանդիսացել է կոնկրետ ժամանակահատվածում, կոնկրետ քաղաքական-տնտեսական հիմնավորվածության շրջանակներում պետության կողմից դրսևորված խրախուսական ակտ: Օրենքի գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքի պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետ տարիքը լրանալուց հետո վճարել համապատասխան գումարը, ինչը արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած, Հայաստանում ապրող քաղաքացիների վրա»,-ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ թեև օրենքի երկարացում չի լինելու, բայց այդ օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ մինչև դեկտեմբերի 31-ը: «Մինչ հունվարի մեկը օրենքը ուժի մեջ է, և այն սիրելի հայրենակիցները, ովքեր համարում են, որ լավ չի, որ այս օրենքի ուժը չեն երկարաձգելու, հնարավորություն ունեն այսօր ինքնաթիռի տոմս առնել այս բոլոր պրեցեդուրաները անցնեն, և նոր տարին էլ Հայաստանում նշեն»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր