211652_close_icon
views-count1510 դիտում article-date 10:31 12-12-2019

2019-ին ՔԿՀ-ներում 18 մահվան դեպք է գրանցվել․ ինչպիսի՞ բժշկական ծառայություններ են ստանում ազատազրկված անձինք. News.am

[url=https://med.news.am/arm/news/24571/2019-in-qkh-nerum-18-mahvan-depq-e-grancvel%E2%80%A4-inchpisi-bzhshkakan-tsarayutyunner-en-stanum-azatazrkvats-andzinq.html]News.am[/url]-ը գրում է. 2018 թ․-ին քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 18 մահվան դեպք: Դրանցից 3-ը տեղի է ունեցել սիրտ անոթային համակարգի հիվանդության, 1-ը՝ գլխուղեղային արյան շրջանառության սուր խանգարման, 5-ը՝ թոքաբորբի, 5-ը՝ հեպատիտ C-ի հետեւանքով, եւ 3-ը ինքնասպանության դեպքեր են։ Այս մասին մեզ տեղեկացրել է Դիտորդների խմբի անդամ Արա Ղարագյոզյանը: «Նույն խնդիրը 2019-ին շարունակվում է. նույն պատկերն է», - ասել է նա։ Վերջինիս դիտարկմամբ՝ ինքնասպանության դեպքերը հիմնականում ինքնամեկուսացված անձանց կողմից են կատարվում։ «Այդ անձանց հետ պետք է հոգեբանական աշխատանքները առավել բարձր լինի եւ, ցավոք սրտի, հոգեբանների աշխատանքը ոչ բավարար է, ինչպես նաեւ մասնագետների թվի հետ կապված խնդիրներ կան»։ Հոգեբանների թվի վերաբերյալ մտահոգություններ ունի նաեւ Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Ռուբեն Դարբինյանը։ «12 քկհ-ներում ունենք 16 հաստիքային միավոր, եւ դա շատ քիչ է։ Այժմ քրեակատարողական ծառայությունում քննարկվում է, վերլուծվում է բարեփոխումների ուղղված որոշակի գործողություններ կատարելու աշխատանք, փորձում ենք հասկանալ, թե ինչ գործողութուններ պետք է անել, կանխել, թեկուզ եւ ախտորոշել, թե տվյալ դատապարտյալը արդեն հասե՞լ է այդ աստիճանի, որ կարող է ինքնասպանություն գործել, կամ գտնվո՞ւմ է նման վատ բարոյահոգեբանակն վիճակում», - ասել է նա։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, անդրադառնալով ՔԿՀ-ներում առողջապահական ծառայությունների խնդրին, նշում է, որ դրանց բարելավման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում․ «Այս տարի սկսել է գործել Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ը, որի հիմնական նպատակը ավելի լավ, հասանելի բժշկական սպասարկումն է։ Մի շատ կարեւոր ծրագիր ենք նախաձեռնել, իրականացնում ենք Առողջապահության նախարարության հետ համատեղ․ խոսքը վերաբերում է մասնավոր բժշկական հաստատություններում առանձին ստորաբաժանումներ ունենալուն, որտեղ բժշկական սպասարկում կիրականացվի հենց քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող կամ կալանավորված անձանց համար։ 500 եւ ավելի մահճակալներ ունեցող հաստատություններում համապատասխան բաժինները պետք է առանձնացվեն։ 4 նմանատիպ հաստատություններում աշխատանքներն ընթանում են, մյուս տարվա սկզբին, կարծում եմ, կունենանք արդեն։ Խոսքը ամենօրյա բժշկական սպասարկման մասին չէ , այլ որոշակի միջամտությունների անհրաժեշտության դեպքում»։ «Քրեակատարողակա բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հովհաննիսյանի խոսքով՝ կալանավորված անձանց եւ դատապարտյալների առողջության պահպանումը, ինչպես նաեւ բժշկական օգնության իրավունքի երաշխավորումը մշտապես գտնվում է Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում։ Մանրամասներն՝ [url=https://med.news.am/arm/news/24571/2019-in-qkh-nerum-18-mahvan-depq-e-grancvel%E2%80%A4-inchpisi-bzhshkakan-tsarayutyunner-en-stanum-azatazrkvats-andzinq.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր