9076 դիտում
21:05 11-12-2019
«Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ հատվածում հնարավոր կլինի վարել 100 կմ/ժամ արագությամբ
Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հարավային ուղղությամբ տարվող աշխատանքները։ Մասնավորապես‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածում կատարվում են նախագծային աշխատանքները: Այս հատվածի մանրամասն նախագծման համար «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել էր միջազգային մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Այ Առ Դի Ինջենիրինգ (Իտալիա) և «Ջի Փի Ինջեներիա» (Իտալիա)» ընկերությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագծող կազմակերպության կողմից իրականացվել են որոշ հետազոտական աշխատանքներ, որոնց հիման վրա նախապատրաստվել են ճանապարհահատվածի ծրագծի օպտիմալացման տարբերակները: Դա հնարավորություն կտա նախապատրաստել տեխնիկապես հիմնավորված նախագիծ և հետագայում կառուցել այն ճանապարհահատվածը, որն իր տեխնիկական չափանիշներով կհամապատասխանի եվրոպական ժամանակակից ստանդարտներին:
Նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2020 թվականի վերջը, որից հետո կանցկացվի կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը‚ և կմեկնարկի շինարարությունը:
Նշենք, որ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով։ Այստեղ նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված։
Նմանատիպ նյութեր
1509 դիտում
20:49 26-02-2015
«Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում ԵԶԲ-ի ֆինանսավորմամբ կվերակառուցվի Ագարակ - Քաջարան ճանապարհահատվածը
1045 դիտում
11:14 08-02-2024
Սկսվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը
1540 դիտում
13:23 31-08-2020
Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր
Այս բաժնից
523 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
532 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին