2595 դիտում
18:02 11-12-2019
Զամել Սայաֆ Ալ Շահրանի. Հայաստանում կան հիանալի պայմաններ
Արաբական ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, UWW-ի գործադիր կոմիտեի անդամ, Կատարը ներկայացնող Զամել Սայաֆ Ալ Շահրանին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի և գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ այցելել է «Օլիմպավան» և Ծաղկաձորի ուսումնամարզական համալիր։ Նրանք շրջեցին համալիրներում, ծանոթացան պայմաններին, մարզադահլիճներին և հյուրանոցային մասին։
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Զամել Սայաֆ Ալ Շահրանին ասաց, որ իր այցի նպատակը հետագա համագործակցությունն է հայկական կողմի հետ.
«Այցիս նպատակը Հայաստանում անցկացվող ուսումնամարզական հավաքների պայմաններին ծանոթանալն է, քանի որ մենք ծրագրում ենք համագործակցել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ։ Ցանկանում եմ օգնել, որպեսզի արաբական երկրների ըմբիշներն ուսումնամարզական հավաքներ անցկացնեն այստեղ։ Այսօր ես տեսա հոյակապ պայմաններ ունեցող համալիրներ։ Ես այցելել եմ շատ երկրներ, եղել եմ սպորտային կառույցներում, և սա, իսկապես, լավագույններից մեկն է»,- ասաց Զամել Սայաֆ Ալ Շահրանին։
Նմանատիպ նյութեր
6853 դիտում
17:01 12-12-2019
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Զամել Սայաֆ Ալ Շահրանիին
2433 դիտում
22:24 19-05-2016
Գոնե թղթի վրա կան հավասար պայմաններ. ՀՀԿ խոսնակը՝ տնտեսության մեջ հավասար պայմանների մասին
1343 դիտում
19:31 12-12-2019
Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը կարող է իրացվել, եթե կան հավասար մրցակցային պայմաններ. Տիգրան Խաչատրյան
Այս բաժնից
1045 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
874 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am