211652_close_icon
views-count26082 դիտում article-date 11:09 11-12-2019

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են 21–ամյա վարորդի KIA-ն և 30-ամյա վարորդի Opel Astra-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Լեռնահովիտ գյուղի 6-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 7-րդ տան դիմաց բախվել են Լեռնահովիտ գյուղի բնակիչներ, 21-ամյա Նարեկ Բաղդասարյանի վարած KIA մակնիշի 34 MM 488 համարանիշի, 30-ամյա Կարեն Ավետիսյանի վարած Opel Astra մակնիշի 35 FO 209 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ն. Բաղդասարյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-դ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր