ԱԺ-ում քննարկվում է ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը ընդունելու հարցը. ՈՒՂԻՂ
Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը։
Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց երեկ՝ 65 կողմ և 33 դեմ ձայներով, որոնց գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող պատգամավորների ձայները:
Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից: