211652_close_icon
views-count1546 դիտում article-date 10:54 11-12-2019

Նոր փոփոխություն՝ պետական գնումների համակարգում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարությունն առաջիկայում փոփոխություններ է նախատեսում կատարել պետական գնումների համակարգում: Բանն այն է, որ այժմ պետական գնումների համակարգում գործում է 100 տոկոս կանխավճարների պրակտիկա: Սակայն կառավարությունը նպատակ ունի հրաժարվել այդ պրակտիկայից, և անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այդ հարցում հետևողական: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կառավարությունում քննարկման ժամանակ վարչապետը նման հանձնարարական է տվել գերատեսչություններին: Մենք տեղեկացանք նաև, որ վարչապետը նախարարներին և պետական գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է արդեն ներկայացնել ճանապարհային քարտեզ` 2020թ. կապիտալ ծախսերի և համապատասխան նախագծերի վերաբերյալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր