211652_close_icon
views-count10320 դիտում article-date 09:49 11-12-2019

Մարզպետին փրկեցին. Գարիկ Սարգսյանը ջրից չոր դուրս եկավ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին ջրից չոր դուրս հանեցին: Ինչպես հայտնի է, Ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին և նրա վարսավիր Սերոբ Բարֆյանին առնչվող հրապարակումների հիման վրա: Օրեր առաջ վարսավիրի հայրը՝ Ռազմիկ Բարֆյանը, ասել էր, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, ով չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել: Ինքը` մարզպետը, հերքել էր, թե նման միջադեպ է տեղի ունեցել, և կոչ էր արել իրավապահներին զբաղվել այս հարցով: Եվ, ահա, երեկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ՀՀ քրեական դատավարության 35-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր