211652_close_icon
views-count2389 դիտում article-date 09:37 11-12-2019

Հավաք՝ ի պաշտպանություն հեղափոխության. Արման Բաբաջանյանը՝ դեկտեմբերի 14-ի հավաքի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 14-ին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հավաք է անցկացնելու Երևանում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության շարքերը լքելուց և անկախ պատգամավոր դառնալուց հետո սա Բաբաջանյանի առաջին քաղաքական հավաքն է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը չհերքեց այդ օրը հավաք անցկացնելու փաստը, սակայն ընդգծեց, թե այն կապ չունի կուսակցաշինության հետ, ապա մանրամասնեց. «Մի հարցի շուրջ այդ օրվա հավաքը մեզ միավորում է, որը անխախտ է. դա հեղափոխական օրակարգն է, որ իշխանության վարկանիշը կարող է ընկնել, բայց հեղափոխության վարկանիշը` ոչ: Մենք պատրաստ ենք ամեն կերպ պաշտպանել այդ օրակարգը»: Դիտարկմանը` կուսակցակաշինության առումով ինչ է արվում, նա ընդգծեց. «Իմ` կուսակցական առանձին միավոր ստեղծելու ջանքերը ամբողջությամբ տապալվեցին, որովհետև չհաջողվեց մեր քննարկումները արդյունավորել: Հաջորդ տարի առանձին նախաձեռնությամբ հանդես կգամ»»: [b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր