211652_close_icon
views-count2077 դիտում article-date 23:25 10-12-2019

Բացառիկ Ամանոր է լինելու Երևանում. վարչապետ Փաշինյանը խորհուրդ է տալիս Ամանորը դիմավորել Հանրապետության հրապարակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և սփյուռքում ապրող հայերին խորհուրդ է տալիս դեկտեմբերի 31-ին լինել Երևանում: Այս մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշելով, որ Երևանում և Հանրապետության հրապարակում բացառիկ Ամանոր է լինելու: «Քիչ առաջ ավարտվեց իմ հրավիրած խորհրդակցությունը Երևանի Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում Ամանորյա միջոցառումների վերաբերյալ: Ամիսներ առաջ խնդիր էի դրել Երևանի քաղաքապետարանի և կառավարության առաջ՝ այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության և բովանդակության Ամանոր և կարծես այդ խնդիրը լուծվում է: Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր մտածում են Ամանորը Հայաստանից դուրս նշել, խորհուրդ կտայի հայացքներն ուղղել Երևանին: Իսկ սփյուռքի մեր հայրենակիցներին ու Ամանորյա տոների բացառիկ վայր փնտրող օտարերկրացի զբոսաշրջիկներին աներկբա խորհուրդ եմ տալիս ամենաուշը դեկտեմբերի 31-ին լինել Երևանում: Բացառիկ Ամանոր է լինելու Երևանում, Հանրապետության հրապարակում: Աննախադեպ: Մանրամասները՝ առաջիկայում»,- գրել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր