211652_close_icon
views-count1959 դիտում article-date 17:45 10-12-2019

Վլ. Պուտինը. WADA-ի որոշման մեջ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում կայացած մամլո ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Համաշխարհային հաակադոպինգային գործակալության (WADA) [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/09/1142527/]որոշումը[/url]՝ ռուս մարզիկներին 4 տարով զրկել միջազգային խոշոր մրցաշարերում մասնակցելու իրավունքին սեփական դրոշի ներքո: «Պետք է վերլուծելայդ որոշումը: Միանգամից երևում է. ռուսական ազգային օլիմպիական կոմիտեի հանդեպ վերապահումներ չկան. իսկ եթե չկան, ապա երկիրը պետք է հանդես գա իր ազգային դրոշի ներքով: Այդ մասով WADA-ի որոշումը հակասում է Օլիմպիական խարտիային և մենք Մարզական արբիտրաժի դատարան դիմելու բոլոր հիմքերն ունենք», ասել է Պուտինը:: ՌԴ նախագահը WADA-ի որոշման մեջ նաև քաղաքական ենթատեքստ է տեսել. «Ինչն է հետաքրքիր, իմ կարծիքով, որ իրականում բոլորն են այդ պատժի հետ համաձայնվում. ցանկացած պատիժ, այդպես է եղել դեռևս հռոմեական իրավունքից, պետք էլինի անհատական՝ ելնելով նրանից, թե ինչ է արել այս կամ այն անձը: Պատիժները չեն կարող կոլեկտիվ բնույթ կրել և տարածվել մարդկանց վրա, որոնք որոշակի խախտումների հետ որևէ առնչություն չունեն», ասել է Պուտինը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր