3197 դիտում
17:56 10-12-2019
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Դեկտեմբերի 9-ին, ժամը 21.30-ին, Երևանի Գր.Լուսավորչի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-322132» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ․ «ԲՄՎ»-ի 19-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մահացու ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվեց
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 07.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի վարորդը Բագրատունյաց փողոցում վրաերթի էր ենթարկել մոտ 60-65 տարեկան անձը չպարզված տղամարդու, ով ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր:
Ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ և ՀՀ ՔԿ ՃՏՊ հանցագործությունների քննության բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժամը 17.50-ին Եղվարդի խճուղուց բերման է ենթարկվել Երևանի բնակիչ 48-ամյա Արամայիս Ա․-ն, որը խոստովանել է, որ նշված վրաերթը կատարել է ինքը՝ «ԳԱԶել» մակնիշի մեքենայով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 12.30-ին, Երևանի Շոպրոնի փողոցում իրար են բախվել «Նիսան» և ․ «Օպել» մակնիշի մեքենաներ․ «Օպել»-ի 55-ամյա վարորդը, 38 և 8 տարեկան երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հոկտեմբերյան փողոցում իրար են բախվել «Օպել Զաֆիրա», «ԲՄՎ» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաներ․ «ՎԱԶ-21099»-ի 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում․ 20-ամյա վարորդը, 15 և 16 տարեկան երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ինֆինիտի» և «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենաներ․ «ՎԱԶ-21214»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ճանապարհին իրար են բախվել «Հոնդա» և «ՎԱԶ-211440» մակնիշի մեքենաներ․ «ՎԱԶ-211440»-ի 22-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան և թիվ 269 երթուղու միկրոավտոբուսը, ինչի հետևանքով միկրոավտոբուսի երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 11.20-ի սահմաններում, <<Օպել>> մակնիշի մեքենայի վարորդը Նոյեմբերյան համայնքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
4741 դիտում
17:48 06-10-2018
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
2003 դիտում
14:08 08-10-2018
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
2337 դիտում
15:28 09-10-2018
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Այս բաժնից
709 դիտում
16:23 18-03-2024
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ
1015 դիտում
15:52 18-03-2024
Կոտայքում և Գեղարքունիքում բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Արմավիրի մարզում՝ ապամոնտաժվել
568 դիտում
15:37 18-03-2024
Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի խարույկը