211652_close_icon
views-count1253 դիտում article-date 13:40 10-12-2019

Կարևոր քայլ հասարակության շրջանում դիմակայունության մշակույթ ձևավորելու ուղղությամբ. «Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառումները շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ՝ մանկապարտեզներում, դպրոցներում, պետական կառավարման համակարգի մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում անցկացվեցին 991 միջոցառումներ, սեմինարներ և վարժանքներ, իսկ հանրապետության 38 համայնքներում` հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն: Բոլոր միջոցառումները իրականացվել են ԱԻՆ Փրկարար ծառայության մասնակցությամբ և աջակցությամբ, ինչը կարևոր քայլ է հասարակության շրջանում դիմակայունության մշակույթ ձևավորելու ուղղությամբ: Դեկտեմբերի 7-ին՝ «Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օրվա» կապակցությամբ Գյումրիում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, որին ներկա էր նաև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նախարար Ցոլակյանը ներկա է եղել նաև փրկարարական գույքի ցուցադրությանը, որը տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարանի դիմաց: Մասնագետների խոսքով, եթե ցուցադրված տեխնիկական միջոցները առկա լինեին 31 տարի առաջ, ապա հնարավոր կլիներ հաշված րոպեների ընթացքում տեղաշարժել, կտրել բետոնե փլատակներ՝ փրկելով բազմաթիվ մարդկային կյանքեր: Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ հրշեջ-փրկարարական տեխնիկայի, գույքի, սարքավորումների ցուցադրություն տեղի ունեցավ նաև Երևանի հանրապետության հրապարակում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախումբը Ք. Երևանի Ա.Հովհաննիսյանի անվ. թիվ 194 հիմնական դպրոցում ներկայացրեց «Աղետիկը» բեմադրությունը, որը աղետների ռիսկերը ճանաչելու և աղետին ճիշտ արձագանքելու անհրաժեշտության մասին էր: Ներկայացման ավարտից հետո կատարված հարց ու պատասխանը փաստեց, որ երեխաները յուրացրել են աղետներից պաշտպանվելու հիմնական վարքականոնները: «Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններ» թեմայով սեմինար անցկացվեց նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: «Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառումները շարունակվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր