211652_close_icon
views-count3494 դիտում article-date 21:23 09-12-2019

Հռոմում ներկայացվել է «Կորսված Հայաստան. ճամփորդություն մի ժողովրդի հիշողության մեջ» գիրքը

Հռոմում անցկացվող «Più libri più liberi» գրքերի ազգային տոնավաճառի շրջանակներում դեկտեմբերի 7-ին կայացել է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայոց լեզվի և գրականության դասախոս, դոցենտ Ալդո Ֆերարիի «Կորսված Հայաստան. ճամփորդություն մի ժողովրդի հիշողության մեջ» գրքի շնորհանդեսը։ Իտալիայում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ ելույթներով հանդես են եկել իտալահայ գրող, «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ Անտոնիա Արսլանը, «Il messaggero» օրաթերթի լրագրող Ֆրանկա Ջանսոլդատին, Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը։ Իր ելույթում դեսպան Բաղդասարյանը նշել է, որ այսպիսի աշխատությունների շնորհիվ է, որ պատմության օբյեկտիվ ներկայացումը կարող է հանգեցնել պատմության ընթացքում մարդկության դեմ գործած հանցագործությունների դատապարտմանը և ապագայում դրանք կանխարգելելուն ուղղված միջոցառումների նախաձեռնմանը, ինչպես դա եղավ ընթացիկ տարվա գարնանը, երբ Իտալիայի Պատգամավորների պալատը ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանությունը։

Նմանատիպ նյութեր