Հինգերորդ զորամիավորումն անցկացրել է վարչակազմի սպաների գործնական պարապմունք
Հինգերորդ զորամիավորման վարչակազմի սպաների մասնագիտական ունակությունները ստուգելու և կատարելագործելու նպատակով օրերս անցկացվել է «Պաշտպանողական օպերացիայի կազմակերպումը» թեմայով գործնական պարապմունք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարին են ներկայացվել զեկույցներ և առաջարկություններ, անձնակազմին տրվել են ցուցումներ առկա բացթողումները շտկելու ուղղությամբ: