211652_close_icon
views-count3144 դիտում article-date 19:44 09-12-2019

Թուրքիայում ստեղծվել է «1915.gov.tr» կայքը. ևս մեկ քայլ դեպի ժխտողականություն. Ermenihaber.am

Թուրքիայի նախագահական տեղեկատվական վարչությունը, ևս մեկ քայլ է արել դեպի Հայոց ցեղասպանության ժխտում՝ ստեղծելով «1915.gov.tr» անվամբ կայք, որի աշխատանքային լեզուն անգլերենն է: Կայքի նպատակ է հռչակված պայքարել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ», հայտնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/12/09/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-1915-gov-tr/171355]Ermenihaber.am[/url]-ը։ Թուրքիայի նախագահականի տեղեկատվության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, մեկնաբանելով նոր կայքի հիմնումը, ասել է. «Այս կայքը, հենվելով պատմական փաստերի վրա, միջազգային ասպարեզում պատասխանելու է ամեն առիթով մեր դիմաց դրվող Հայոց ցեղասպանության մասին զրպարտությանը»: Կայքում կան հետևյալ բաժինները՝ «1915-ի իրադարձություններ», «Պաշտոնական հրամանագրեր», «Դատարանի վճիռներ», «Հայկական ահաբեկչություն», Հարցուպատասխան»: Կայքում քարոզվում են Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ թուրքական պետության առաջ քաշած այնպիսի թեզեր, ինչպիսիք են «պատմությունը պատմաբաններին թողնելու», «արխիվները բացելու», «ընդհանուր ցավի» «երկկողմանի զոհերի», «3-րդ երկրների խորհրդարանների որոշումներով հայ-թուրքական կարգավորմանը վնասելու» գաղափարները: Կայքում առանձին բաժնով ներկայացվում են 1975-85թթ. «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ԱՍԱԼԱ) գործողություններից սպանված թուրք դիվանագետների մասին տեղեկություններ:

Նմանատիպ նյութեր