211652_close_icon
views-count1358 դիտում article-date 18:16 09-12-2019

Կառավարությունը քայլեր կիրականացնի մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ

Կառավարությունը ստանձնել է մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ռազմավարական քայլեր իրականացնելու հանձնառությունը՝ կրթությունը և առողջապահությունը հռչակելով որպես առաջնահերթություններ: «[url=https://armenpress.am/arm/news/998216.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ Երևանում Մարդկային զարգացման գլոբալ զեկույցի շնորհանդեսին: «Թեև անցյալ տարվա ՄԶԾ արդյունքներով առաջխաղացում ենք գրանցել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ, այնուամենայնիվ անելիքները դեռ շատ են: Եվ վստահեցնում եմ, որ կառավարությունն արդեն ստանձնել է այդ ուղղությամբ ռազմավարական քայլեր իրականացնելու հանձնառությունը՝ կրթությունը և առողջապահությունը հռչակելով որպես առաջնահերթություններ»,-ասաց Ավինյանը: Նա վստահություն հայտնեց, որ զեկույցներով վերհանված խնդիրներն ու առաջարկները ոլորտի զարգացման քաղաքականություն մշակելիս կդառնան ուղենիշ: Փոխվարչապետը մարդկային կապիտալի զարգացման հնարավորություն ունենալը՝ կրթության, առողջապահական իրավունքի իրացումը, համարեց մարդկանց մյուս բոլոր իրավունքների ու ազատությունների առանցքը: «Մարդկանց առողջության, գիտելիքների, հմտությունների և կարողությունների մեջ ներդրումն ուղղակիորեն ազդում է տնտեսական զարգացման վրա՝ ապահովելով կյանքի արժանապատիվ պայմաններ և հասարակական բարեկեցություն »,-ասաց նա: Ավինյանը մարդկային կապիտալի զարգացումը համարեց նաև կարևոր միջոց՝ հանդուրժողականության տարածման և ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց և տղամարդկանց միջև հավասարության ամրապնդման համար: Ավինյանը հիշեցրեց, որ ավելացնում են կրթության ֆինանսավորումը, առողջապահության ոլորտի հատկացումները՝ բազմաթիվ ծառայություններ հասանելի դարձնելով հասարակության բոլոր անդամների համար: Լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում նաև սոցիալական ծրագրերում: Փոխվարչապետը հատուկ ուշադրություն հրավիրեց նաև երիտասարդների և երեխաների մարդկային կապիտալի զարգացման վրա: «Մեզ համար այսօր առաջնահերթություն է հանրակրթության զարգացումը, երիտասարդների առողջության պահպանումը, որը որակյալ կապիտալի ձևավորման առաջնային պայմաններից է»,-եզրափակեց Ավինյանը:

Նմանատիպ նյութեր