211652_close_icon
views-count50378 դիտում article-date 16:57 09-12-2019

Ոստիկանություն-քննչական կոմիտե- դատախազություն համագործակցության արդյունքում բացահայտվեցին հանրապետությունը ցնցած զինված ու դիմակավորված մի քանի ավազակային հարձակումների ու սպանության դեպքեր. ՔԿ նախագահը պարգևատրեց հերոսներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը քննչական կոմիտեում համագործակցության համար մեդալով պարգևատել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Ռաֆայել Գևորգյանին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Ալեքսանդր Հակոբյանին, ովքեր այս տարվա նոյեմբերի 26-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տարադրամի առքուվաճառքով զբաղվող քաղաքացու սպանությունը կատարած անձանց հայտնաբերելու, հանցագործությունը օպերատիվ ու տաք հետքերով բացահայտելու ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարել: Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Խորեն Բարխոյանին, ոստիկանության Կոտայքի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Անդրանիկ Մելոյանին՝ նույնպես համագործակցության համար մեդալով: Վերջիններս ակտիվ մասնակցություն են ունեցել օրեր առաջ հանրապետությունը ցնցած մի քանի ավազակային հարձակումներ բացահայտելու գործում, ինչի արդյունքում բացահայտվել էին զինված ու դիմակավորված ավազակային հարձակման 5 դեպք, որոնք կատարել էին նույն խմբի անդամները: ՔԿ նախագահ Հ. Գրիգորյանն իր ելույթում ընդգծեց, որ չնայած գործառութային որոշակի տարբերություններին՝ քննիչները, ոստիկաններն ու դատախազները համատեղ են պայքարում հանցավորության դեմ՝ արձանագրելով տեսանելի արդյունքներ։ «Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեր կողմից կատարված աշխատանքի համար: Ի շնորհիվ մեր գերատեսչությունների խորը համագործակցության՝ վերջին օրերին հնարավոր եղավ բացահայտել 7 ավազակային հարձակման, 11 բնակարանային գողության, 1 սպանության և սպանության փորձի դեպք»,- ասաց Հայկ Գրիգորյանը: Քննչական կոմիտեի նախագահը հանցավորության դեմ պայքարում արձանագրած հաջողությունների համար շնորհակալություն հայտնեց ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանին և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գովելի է, որ գնահատվում է պրոֆեսիոնալիզմը և այս ծանր հանցագործությունները բացահայտվել են «ոստիկանություն- քննչական» համագործակցության արդյունքում և խրախուսանքի են արժանի նաև խմբում ընդգրկված քննիչները , քրեական հետախուզության օպերլիազորները, համայնքային ոստիկանները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին, 2-րդ դասակների, 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ովքեր անմասն չեն եղել հանցագործության բացահայտման, հանցագործներին հայտնաբերելու գործում և, որ ամենակարևորն է՝ նշված հանցագործությունների բացահայտման աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը, ինչպես նաև քննիչներ Տիգրան Բաղյանն ու Հուսիկ Կարապետյանը: Նշված անձինք նույնպես հավատարիմ մնալով քննիչի վեհ առաքելությանը , հսկայական գործողությունների արդյունքում հիմնավորել են կատարված հանցագործությունները: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/07/1142373/?fbclid=IwAR26nANPTFzpkoI7UBU3tp7sRsSHilDX-Fj9uf2-1HdDfIU2WKVpumCARJs]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, դեկտեմբերի 6-ին տաք հետքերով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ, ոստիկանության Աբովյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների ՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգան Բաղյանի, Հուսիկ Կարապետյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության իրենց գործընկերների՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ բաժնի ծառայողների՝ բաժնի պետ Էդգար Համբարձումյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորութամբ, կատարելով հսկայածավալ ճիշտ և գրագետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, իրականացրել էին «Գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի» օպերացիան: Ոստիկաններն ու քննիչները Շիրակի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Կոտայքի բաժին էին բերման ենթարկել 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանին, 21-ամյա Անդրանիկ Խլղաթյանին և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանին, իսկ մինչ այդ էլ Աբովյանում հայտնաբերել ու բերման են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Էդգար Խուրշուդյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա. Հովհաննիսյանը, Ա. Խլղաթյանը և Գ. Մեսրոպյանը եղել էին Opel մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրանց մոտ հայտնաբերվել էր գողացված ապրանքներ, դիմակներ: Վերջիններս, ինչպես նաև Է. Խուրշուդյանը կասկածվում են երեկ՝ դեկտեմբերի 6-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում կատարելու մեջ, երբ նշված անձինք ժամը 17:20-ի սահմաններում ներս էին մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու՝ 75-ամյա Մանյա Խ.-ի վրա զենքեր պահելով, սպառնալիքով հափշտակել էին ոսկյա իրեր, գումար, թանկարժեք ժամացույց ու դիմել փախուստի: Ճիվաղները տարեց կնոջը պատճառել էին մոտ 2 մլն դրամի վնաս: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր