211652_close_icon
views-count2889 դիտում article-date 11:36 09-12-2019

«Մարդիկ պատկերացնում են համերգ վարչապետի հայտերով»․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի քրգործի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

[url=https://news.am/arm/news/548809.html?fbclid=IwAR04OiBM2sKcx1_wFHhEbNVKl0u4nxLO4S4LVlq-zaoz_rTHB4LNmSkzKT8]News.am[/url]-ը գրում է. Ինձ զարմացրին այն արձագանքները, որ ասում են՝ ինչ զավեշտ է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օրեր առաջ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին կոռուպցիոն մի գործով և ինձ զարմացրին որոշ արձագանքներ, որ ասում են՝ այ, էս ի՞նչ զավեշտ է, Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել։ Ես հասկանում եմ, որ հանրապետությունում կան մարդիկ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են համերգ հեռուստադիտողների հայտերով կամ կառավարության կամ վարչապետի կողմից հայտ է ներկաայցվում՝ խնդրում եմ մի քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 միլիոն դրամի սահմաններում և այս տրամաբանությամբ բխում է հաջորդ հարցը՝ ինչո՞ւ ես պատվիրել 400 միլիոնանոց, ոչ թե ասենք 4-միլիարդդոլարանոց գործ։ Իմիջիայլոց, կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի այս ընկալումը մեկը մյուսի շարունակությունն է։ Այսինքն գործ ունենք նույն ծագման հետ՝ ինչպես է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարը և ինչպես է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը»,- նշեց նա։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/548809.html?fbclid=IwAR04OiBM2sKcx1_wFHhEbNVKl0u4nxLO4S4LVlq-zaoz_rTHB4LNmSkzKT8]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր