211652_close_icon
views-count2048 դիտում article-date 11:48 09-12-2019

Կադետների Եվրոպայի առաջնությունից հայ սամբիստները կվերադառնան 2 մեդալով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց Սամբոյի 2019թ. Եվրոպայի կադետների առաջնությունը, որին մասնակցեց 19 երկրի 173 մարզիկ-մարզուհի: Մրցումների առաջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, 42 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ալավերդյանն արժանացավ բրոնզե մեդալի: Դեկտեմբերի 8-ին մրցագորգ մտած մարզիկներից հաջող ելույթներ ունեցավ 55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը, ով պարտվեց միայն եզրափակիչ գոտեմարտում և նվաճելով արծաթե մեդալ կանգնեց պատվո երկրորդ հարթակին: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջնությանը գործուղել էր 9 մարզիկի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր