211652_close_icon
views-count253566 դիտում article-date 23:42 08-12-2019

Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացիներն ասում էին.«Կարմիր բերետները մի քիչ ուշանային, «Սոլո» կարաոկե-ակումբի մոտից դիակներ էին հավաքելու».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետները» Խանջյան փողոցում կանխել են մի քանի «տաքգլուխների» վիճաբանությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «կարմիր բերետները» մի քանի հոգու բերման են ենթարկել այն ժամանակ, երբ նրանք տաքացած միմյանց հարվածներ էին հասցնում: Ու եթե «կարմիր բերետները» ճիշտ ժամանակին ճիշտ տեղում չլինեին, ու նշված անձանց չփռեին ասֆալտին, տաքգլուխները գործի կդնեին ձեռքի տակ ունեցածը: Իսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Լսել ենք, որ «Սոլո» կարաոկե-ակումբում նստել, իրար հետ կերել-խմել էին, հետո վերջում մի կաթիլ մեղրի պատմությունը վերածվել է տուրուդմփոցի: Բերետները մի քիչ ուշ գային, կարող ա ստեղից դիակներ տանեին: Մի քանի հոգու տարան, որոնցից երկուսը արնաշաղախ էին»: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր