211652_close_icon
views-count2995 դիտում article-date 23:57 08-12-2019

Սոֆյա Հովսեփյան. Գյումրիում ապրելը, դեռ գյումրեցի դառնալ չէ

ԱԺ «Իմ քայլը» խմմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ դեկտեմբերի 7-ն էր և յուրաքանչյուրիս համար սգո , հիշատակի, հիշողությունների , լավ ու վատ մանկության, ապրումների օր էր: Գյումրին վեր է հառնում, մարդիկ կրկին սկսում են ժպտալ, կյանքը սկսել է ակտիվանալ, ամեն ինչ կարծես ընկնում է իր տեղը: Կարծես... Չէ դեռ չի ընկել ու չի ընկնում... Ամեն ինչ կվերականգնվի, մարդիկ իրենց բնակարանները կստանան, տնակները կքանդվեն, տանիքները կվերանորոգվեն, փողոցները կարգի կգան, բայց... Որտե՞ղ են գյումրեցիները, քիչ են, շաաատ քիչ, կամաց -կամաց տուն են գնում, գյումրվա հետ կապ չունեցող մարդիկ: Հա քաղաքը լցվում է, բայց համն ու հոտը չի վերականգնվելու: Գյումրին խասյաթ ունի ու էդ խասյաթը մենակ գյումրեցին է հասկանում, Գյումրին պահանջ ունի ու էդ պահանջը մենակ գյումրեցին կարող է կատարել: Գյումրիում ապրելը, դեռ գյումրեցի դառնալ չէ, էդ ուրիշ ձև ունի, իրար չխառնե՜ք: Ես էլ գյումրեցի չեմ, բայց տեսնում եմ թե որքա՜ն և ինչ է պակասում Գյումրու ամբողջական դառնալուն: Հուսամ, որ գյումրեցիները մի օր կլցնեն Գյումրին իրենցով: Առանձնահատկությունը մենակ շենքով չէ, այլ՝ մարդկանցով»:

Նմանատիպ նյութեր