211652_close_icon
views-count2388 դիտում article-date 16:48 08-12-2019

Մինսկում շարունակվում են Ռուսաստանին ինտեգրվելու դեմ բողոքի ակցիաները

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնում երկրորդ օրն է՝ չարտոնված բողոքի ակցիա է իրականացնում ընդդիմությունը։ Այն կապված է Ռուսաստան-Բելառուս ինտեգրման խորացման գործընթացի հետ, հաղորդում է Tass գործակալությունը։ Սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներով ակտիվիստները բացականչում են «Բելառուսն ապրում է» և «Անկախություն»։ Ակցիային, որը նախաձեռնել է «Բելառուսի քրիստոնեական ժողովրդավարություն» կուսակցությունը, մասնակցում են կուսակցության համանախագահ Պավել Սևերենիցը և այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։ Ոստիկանությունն արդեն նախազգուշացրել է, որ ակցիայի անցկացումը թույլատրված չէ իշխանությունների կողմից, այդ իսկ պատճառով ցուցարարները պետք է հեռանան, և հիշեցնում են դրա հետևանքների մասին։ Ակտիվիստների պնդմամբ՝ ՌԴ-ի հետ ստորագրված ինտեգրացիոն փաստաթղթերը կարող են հանգեցնել Բելառուսի համար անցանկալի հետևանքների։

Նմանատիպ նյութեր