2870 դիտում
12:50 08-12-2019
Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից.Ռուբեն Մելիքյան
Վերջին օրերին նկատում եմ, որ Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/rubenmelikian/posts/10220869115661842]էջում[/url] գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
«Վերջին օրերին նկատում եմ, որ Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից։ Շատ ցավալի է տեսնել, որ տարբեր գործիչներ և անգործիչներ անվանարկում ու չարաբանում են Դաշնակցությանը։ Երևի ամենից անվնասը կուսակցության շարքերից հեռացնելու համար օգտագործված «արտաքսում» բառի՝ սրամիտ և բթամիտ «քննադատությունն» էր։
Ես էլ էի առաջին անգամ լսում, որ շարքերից հեռացնելու համար Դաշնակցության կանոնագիրն օգտագործում է «արտաքսում» բառը։ Բայց ի տարբերություն «սրամիտների»՝ ինձ այն շատ դուր եկավ։ Այդ բառը հետաքրքիր համատեքստ է ստեղծում՝ ունկնդրին ենթագիտակցորեն հիշեցնելով Ադամի և Եվայի՝ դրախտից «արտաքսման» պատմությունը։ Հենց այդ բառն է օգտագործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դրախտից հեռացվելու պատումի համար, նաև այդ խորհուրդը կրող օրվա համար («Արտաքսման կիրակի»՝ Մեծ Պահքի առաջին կիրակին)։
Ու 120 և ավել տարի առաջ, երբ այդ բառը գրում էին ՀՅԴ կանոնագրում, բիբլիական համատեքստը վստահաբար պետք է ակնհայտ լիներ այդ ժամանակվա մարդկանց։
Մեր ժամանակվա մարդկանցից շատերին, ցավոք, բոլորովին ուրիշ համատեքստեր են հետաքրքրում, իսկ հին ու բարի համատեքստերը նրանց այլևս հասու չեն, ուստի հարյուրամյա «հնեցման» գեղեցիկ սիմվոլիզմը գնահատելու փոխարեն՝ իրենց արևին սրամտում են։ Կամ բթամտում»,- գրել է նա։
Նմանատիպ նյութեր
12315 դիտում
11:46 12-03-2018
Հայաստանը Sofacy կիբեռխմբավորման կողմից գրոհի ենթարկվող երկրների շարքում է
Այս բաժնից
322 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
520 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
427 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ