211652_close_icon
views-count2522 դիտում article-date 12:07 08-12-2019

200 հազարից մինչև 3 մլն դրամ. ավագանու անդամը հրապարակել է թվեր՝ վարչական շրջանների կորպորատիվների ծախսերից

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր [url=https://https://www.facebook.com/axachatryan2/posts/2455269864570241]էջում [/url]հրապարակել է այն գումարները, որոնք վարչական շրջանները նախատեսել են ծախսել աշխատակազմի ամանորյա կորպորատիվ միջոցառումների (ռեստորան, ֆուրշետ) համար: Երևանի վարչական շրջանների՝ ամանորյա կորպորատիվ միջոցառումների համար նախատեսած հատկացումները,՝հրապարակված Անի Խաչատրյանի կողմից, ստորև. 1. Ավան վարչական շրջան-1 միլիոն 300 հազար դրամ. 2. Շենգավիթ վարչական շրջան- 2 միլիոն դրամ. 3. Մալաթիա-Սեբաստիա-0 դրամ. 4. Դավթաշեն վարչական շրջան- 1 միլիոն 300 հազար դրամ. 5. Էրեբունի վարչական շրջան-400 հազար դրամ. 6. Նորք-Մարաշ վարչական շրջան- 1 միլիոն դրամ. 7. Նուբարաշեն վարչական շրջան- 200 հազար դրամ. 8. Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան- 2 միլիոն դրամ. 9. Նոր Նորք վարչական շրջան- 1 միլիոն 600 հազար դրամ 10. Աջափնյակ վարչական շրջան- 400 հազար դրամ. 11. Արաբկիր վարչական շրջան- 1 միլիոն 200 հազար դրամ. 12. Կենտրոն վարչական շրջան- 3 միլիոն դրամ:

Նմանատիպ նյութեր