Դեկտեմբերի 8-ին Ուկրաինայի հայոց թեմի եկեղեցիներում պատարագ կմատուցվի՝ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի
Ուկրաինայում Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվում:
Ինչպես հայտնում է [url=http://analitikaua.net/2019/v-ukraine-prohodyat-meropriyatiya-posvyashhennye-z1-j-godovshhine-zemletryaseniya-v-armenii/?fbclid=IwAR1ayVzcrJ3rWtJsWCUtujk6-zefQY_iTkzACFfK5fxnoTCBzmSn4DwF3Mw]AnalitikaUA.net[/url]-ը, Ուկրաինայի հայերի միության մամլո հաղորդագրության համաձայն՝ երկրով մեկ միջոցառումներ են անցկացվում՝ ի հիշատակ մեր պատմության ողբերգական էջերից մեկը դարձած իրադարձության տարելիցի:
Հաղորդվում է, որ այսօր Киевская Русь կինոթատրոնում տեղի ժամանակով 16:00-ին Կիևի հայ համայնքը կինոցուցադրություն է կազմակերպել՝ նվիրված 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Ուկրաինայի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում ոգեկոչման պատարագներ կմատուցվեն: