211652_close_icon
views-count3330 դիտում article-date 22:26 07-12-2019

Ֆրանսիական Գրելի համայնքապետը բնակիչներին արգելել է տանը մահանալ հանգստյան և տոն օրերին

Ֆրանսիայի Լուարա վարչական շրջանի Գրել կոմունայի քաղաքապետ Իզաբել Դյուժելը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է բնակիչներին տանը մահանալ հանգստյան և տոն օրերին: Հաղորդում է ria.ru-ն, վկայակոչելով կոմունայի կայքը։ Հրամանագիրը սահմանվել է կոմունայում բժիշկների սակավաթիվ լինելու նկատմամբ ուշադրություն հրավիրելու նպատակով: «Տանը հանգստյան և տոն օրերին մահանալն արգելող սադրիչ հրամանագրի ետևում թաքնված է բնակիչներից շատերի համար աղետ հանդիսացող հանգամանքը՝ պայմանավորված առողջապահության հետ կապված իրավիճակով»,- ասվում է քաղաքապետի հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր