211652_close_icon
views-count1255 դիտում article-date 21:57 07-12-2019

Վատիկանի Տիեզերական առաջին ժողովի բացման 150 ամյակը կհիշատակվի դեկտեմբերի 8-ին

2019-ի դեկտեմբերի 8-ին կհիշատակվի Վատիկանի տիեզերական Առաջին Ժողովի բացման 150-րդ տարեդարձը։ Ժողովը գումարված էր Պիոս Թ քահանայապետի կողմից՝ 1868-ի հունիսի 29-ին հրապարակված «Aeterni Patris» կոնդակով։ Ժողովի առաջին նիստը տեղի ունեցավ 1869-ի դեկտեմբերի 8-ին Վատիկանի Սուրբ Պետրոս Բազիլիքի մեջ, որին մասնակցել են 774 Ժողովական Հայրեր, որոնց շարքում՝ 49 կարդինալներ և Պատրիարքներ։ Ժողովի նիստերը ընդհատվել են 1870, «Փորթա Փիայի» ճակատամարտի ավարտով ու Քահանայապետական Պետության փլուզումով, և նրա՝ Իտալիայի Թագավորության կցումով։

Նմանատիպ նյութեր