5713 դիտում
21:31 07-12-2019
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բուրջանաձեի այցի վերաբերյալ
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել «Միացյալ Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի Մոսկվա կատարած այցի վերաբերյալ: Հաղորդում է [url=https://www.aliq.ge/rusagn-n-haytararuthyun-e-taratcel-burjanadzei-ayci-veraberyal/]aliq.ge[/url]-ն։
Ըստ հայտարարության՝ Բուրջանաձեն Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը քննարկվել է ռուս-վրացական հարաբերությունների իրավիճակը և հեռանկարները: Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, ռուսական կողմն իր հետաքրքրությունն է հայտնել Վրաստանի հետ հարաբերությունների նորմալացման, այդ թվում ուղիղ ավիաչվերթների արգելքի դադարեցման վերաբերյալ:
ՌԴ արտաքին գերատեսչությունը կարևորել է, որ Թբիլիսին առավել պատասխանատվությամբ մոտենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգման հարցին:
«Վրաստանում ընթացող իրադարձությունները Մոսկվան ընդունում է որպես այդ երկրի ներքին գործեր: Ռուսաստանը այլ երկրի ներքին գործերին միջամտելուն սկզբունքորեն զերծ է մնում: Մենք հետաքրքրված ենք, որ Վրաստանում և Հարավային Կովկասում լինի խաղաղություն և կայունություն»,- ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարությունում:
Նմանատիպ նյութեր
10061 դիտում
13:11 13-06-2018
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարան իր այցի վերաբերյալ
1320 դիտում
19:34 17-03-2014
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ղրիմի կարգավիճակի հանրաքվեի վերաբերյալ
Այս բաժնից
484 դիտում
13:43 17-03-2024
Մարիա Զախարովան Ֆրանսիայի նախագահին առաջարկել է դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային
568 դիտում
13:31 17-03-2024
Իսլանդիայում կրկին տարհանում են Գրինդավիկի բնակիչներին. Ռեյկյանես թերակղզում հրաբխի ժայթքում է սկսվել
601 դիտում
12:46 17-03-2024
Հարավային Օսիան քննարկում է Ռուսաստանին միանալու հարցը