211652_close_icon
views-count3015 դիտում article-date 19:38 07-12-2019

Պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուները նախարարին զեկուցել են հոսպիտալի վերականգնողական բաժանմունքում բուժում ստացող ժամկետային զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի, լեյտենանտ Ռաֆայել Ազիզյանի և փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակի և ապաքինման ընթացքի վերաբերյալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև լեյտենանտ Ռաֆայել Ազիզյանի ծնողներին: Դավիթ Տոնոյանը հավաստել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները սպայի ապաքինման և շարք վերադարձնելու համար: Այցի ընթացքում պաշտպանության նախարարը շրջել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, ծանոթացել անցկացվող լայնամասշտաբ շինարարական և վերանորոգման աշխատանքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր