211652_close_icon
views-count7751 դիտում article-date 18:25 07-12-2019

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից հայտնաբերվել է գումարով պայուսակ: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ֆեյսբուքի էջը: «Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար և անձնական այլ իրեր: Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին: Հարգելի՛ ուղևորներ, հորդորում ենք ուշադիր լինել ձեր անձնական իրերի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր