211652_close_icon
views-count42150 դիտում article-date 17:25 07-12-2019

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն՝ ըստ AAD-ի. Տարվա լավագույն օպերատիվ լրատվություն տարածող անվանակարգին արժանացավ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կայացավ AAD.AM 10-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը: Մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, հերոսի մայրեր, մարզիկներ եւ տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած տարբեր ոլորտների ներկայացուցիչներ արժանացան պարգեւների՝ համապատասխան անվանակարգերում: Պատանեկության ստեղծագործական կենտրոնի փողային նվագախմբի կատարմամբ՝ նախ հնչեց պետական օրնհերգը, ապա AAD.AM-ի մրցանակաբաշխության «Հայաստան, Արցախ, Սփյուռք» հիմնը՝ երգիչ ՊԱՊ ԻՍՊԻՐՅԱՆԻ կատարմամբ եւ մեկնարկեց տոնական երեկոն, որը վարելու պատասխանատվությունը ստանձնել էին երգիչ, մշակույթի պետական քոլեջի տնօրեն ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ եւ հաղորդավարուհի ԱՆԻ ԱՆԿԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ: Մինչ մրցանակակիրները կարժանանային իրենց մրցանակներին՝ երեկոյի մեկնարկը օրհնեց Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգեւոր համակարգող Արժանապատիվ ՏԵՐ ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԸ: Իսկ «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ներկաներին խնդրեց ծափերով հարգանքի տուրք մատուցել բոլոր զոհված հերոս տղաների, այնուհետեւ՝ 10 տարիների ընթացքում AAD-ի մրցանակ ստացած, բայց անժամանակ մահացած գործիչների հիշատակին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նաեւ 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը: Բուն մրցանակաբաշխությունը սկսվեց՝ անդրադառնալով ամենակարեւոր անվանակարգին: «Տարվա սխրանք» մրցանակին հետմահու արժանացավ շարքային գնդացրող, հերոս ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆԸ, որը զոհվել է քառօրյա պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում՝ ցուցաբերել հերոսական վարք: Ապրիլյան պատերազմի հերոս ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ մայրը՝ տիկին ԳԱՅԱՆԵ ԱՆՏՈՆՅԱՆԸ եւ «Հաղթելու ենք» ռազմահայրենասիրական եւ իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մրցանակը հանձնեցին Քյարամի մայրիկին՝ տիկին ՆՎԱՐԴԻՆ: «Տարվա սխրանք» հատուկ անվանակարգում հետմահու մրցանակի արժանացավ նաեւ ավագ լեյտենանտ, քառօրյա մարտերի մասնակից, արկի բեկորից իր ծառայակցի կյանքը փրկած, բայց հենց այդ բեկորից մահացու հարված ստացած, ՀՀ «Արիության» մեդալակիր, հերոս ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Մրցանակը հանձնվեց Տ. Պողոսյանի մայրիկին՝ տիկին ՍԻԼՎԱՅԻՆ: ՀՀ Ոստիկանական համակարգից «Տարվա սխրանք» անվանակարգին հետմահու արժանացավ ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ավագ ոստիկան ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: Տիգրանն այն քաջարի ոստիկանն էր, որը գործընկերոջ հետ հայտնաբերել էր Երեւանի Ազատության պողոտայում գողություն կատարած երկու ստահակներին, որոնցից մեկը ատրճանակով մահացու վիրավորանք էր հասցրել Տիգրանին: Մրցանակը հանձնվեց Տիգրանի կնոջը՝ տիկին ԳԱՅԱՆԵԻՆ: Մրցանակաբաշխությանը ներկաներից ՄԱՆՈՒԵԼԱՅԻՆ եւ ԱԼԵՆԻՆ էր վերապահված հաջորդ մրցանակները հանձնելու պատիվը: «Հայրենիքի նվիրյալ զավակ» անվանակարգին արժանացան ռազմական գործիչ, ՀՀ Զինված Ուժերի գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի Հերոս ԱՐԿԱԴԻ ՏԵՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ (ԿՈՄԱՆԴՈՍ), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալակիր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալակիր, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Հայ պետականաշինության գործում ներդրած ավանդի համար՝ մրցանակի արժանացավ պետական-հասարակական գործիչ, Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի «Արժանիքի համար» շքանշանակիր, ժողովուրդների բարեկամության շքանշանակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Սփյուռքի հիմնադիր-նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Հայ բժշկագիտության մեջ ներդրած ավանդի համար՝ մրցանակի արժանացավ ՀՀ վաստակավոր բժիշկ, Մխիթար Հերացու անվան ոսկե շքանշանակիր, Մխիթար Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Երեւանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր ՄՈՒՇԵՂ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԸ: Իսկ հայ արդյունաբերության եւ գործարար ոլորտում ներդրած ավանդի համար՝ մրցանակի արժանացավ Արդյունաբերողների աջակցման ֆրանսիական ասոցիացիայի կողմից Նապոլեոն Բոնապարտ ոսկե մեդալակիր, ՀՀ Փոքր ՀԵԿ-երի միության նախագահ ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ: Հայ բանակաշինության մեջ ներդրած ավանդի համար՝ մրցանակի արժանանացան ռազմական գործիչ, ՀՀ պատվո շքանշանակիր, Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ Զինված Ուժերի գեներալ-լեյտենանտ ՄՈՒՐԱԶ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ ռազմական գործիչ, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալակիր, ՀՀ Զինված Ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ԱԿՀ վարչության պետ, գեներալ-մայոր ԹԵՄՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ: Այս անվանակարգում մրցանակները հանձնեցին փաստաբան ՀԱՅԿ ԵԳԱՆՅԱՆԸ եւ ջազային դաշնակահարուհի ՆԱՌԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: Ի դեպ, մրցանակաբաշխությանը գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը դատարկաձեռն չէր եկել եւ ՀՀ ՊՆ-ի կողմից պատվոգրեր հանձնեց մի շարք ոլորտների ներկայացուցիչների: Երեւանի Պատանեկության ստեղծագործական կենտրոնի կողմից կենտրոնի տնօրեն ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԸ եւս պատվոգրեր շնորհեց: Հաջորդ մրցանակը հանձնելու համար՝ բեմահարթակ հրավիրեց ծանրամարտի Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի վեցակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ: Նա «Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ» մրցանակը հանձնեց ծանրամարտիկ, 2014 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն, Աշխարհի 2019 թվականի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ եւ ծանրամարտիկ, 2018 թվականի ծանրամարտի աշխարհի չեմպիոն, 2019 թվականի աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն եւ ռեկորդակիր ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ: Հայ մշակույթում ներդրած ավանդի համար՝ մրցանակի արժանացավ «Նաիրի» համահայկական հիմնադրամի նախագահ, ՌԴ Լոմոնոսովի անվան երկրորդ աստիճանի շքանշանակիր, «Կոմիտաս վարդապետ» մեդալակիր, մշակույթի գործիչ, կազմող-հրատարակիչ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՅԱՆԸ, հայ մասնագիտական երաժշտական մամուլի հիմնադիր, երաժշտագետ, հրատարակիչ ԳՈՀԱՐ ՇԱԳՈՅԱՆԸ, ՀՀ վաստակավոր արտիստ, թատերական գործիչների միության ոսկե մեդալակիր, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ՆԵԼԼԻ ԽԵՐԱՆՅԱՆԸ: Հայ երգարվեստում ներդրած ավանդի համար՝ մրցանակի արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ՊՆ Սպարապետ Վազգեն Սարգսյան մեդալակիր, երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Մամիկոն Խուրշուդյանը բեմում ամուսնության առաջարկ արեց (Տեսանյութ) Հայ պարարվեստում ներդրած ավանդի համար՝մրցանակի արժանացավ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ պարարվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: Սիմֆոպոպ եւ Ջազային արվեստում ներդրած ավանդի համար՝ մրցանակի արժանանացավ Մովսես Խորենացի մեդալակիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային ամբիոնի վարիչ, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր ՆԱՐԻՆԵ ԶԱՐԻՖՅԱՆԸ: Հայ երաժշտարվեստում ներդրած ավանդի համար՝ մրցանակի արժանանացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր, քանոնահարուհի ՀԱՍՄԻԿ ԼԵՅԼՈՅԱՆԸ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար ԳԵՎՈՐԳ ԴԱԲԱՂՅԱՆԸ: Հայ թատրոնում եւ կինոյում ներդրած ավանդի համար՝ մրցանակի արժանացան ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Մովսես Խորենացի մեդալակիր, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ եւ Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի ԱՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Տարվա քաղաքական-հասարակական ակտիվ գործունեության համար՝ մրցանակի արժանացան ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ ՍՈՖԻԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ եւ ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԸ: Տարվա լավագույն կին քաղաքական գործիչ անվանակարգում մրցանակի արժանացավ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: Իսկ Տարվա լավագույն քաղաքական գործիչ անվանակարգին արժանացավԱԺ փոխնախագահ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ: Հայ հեռուստատեսությունում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացան ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, ռեժիսոր, լրագրող, հաղորդավար ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ, Հ2 հեռուստաընկերության «Ի՞նչ է ուզում կինը» հաղորդման հաղորդավարուհի ԼԻԼԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, ATV հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հաղորդավար, պրոդյուսեր ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, Մովսես Խորենացի շքանշանակիր, հեղինակ-հաղորդավար, պրոդյուսեր, սցենարիստ ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Հայ հաղորդավարական արվեստում ներդրած ավանդի համար՝ մրցանակի արժանացավ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբան, հաղորդավարուհի ԷՌՆԱ ԷԼԻԶԲԱՐՅԱՆԸ: Տարվա լավագույն կերպարային դերասան անվանակարգին արժանացավ դերասան, երգիչ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆԸ: Անբասիր ծառայության համար՝ մրցանակի արժանացան ՀՀ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր ԱՐԱՄ ԴԱԴՈՅԱՆԸ, ՊՊԳՎ Նոր Նորքի ՊԲ ոստիկան, կրտսեր սերժանտ ՀԱՅԿԱԶ ՄԱՅԻԼՅԱՆԸ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի հրամանատար, կապիտան ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, որոնց մրցանակները հանձնեցին «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիրներ, հոգեբաններ ԱՐԿԱԴԻ եւ ՄԱՐԻԱՄ ՄԵՀՐԱԲՅԱՆՆԵՐԸ: Տարվա լավագույն մշակութային կենտրոն անվանակարգին արժանացավ Երեւանի Մշակույթի պետական քոլեջը: Մրցանակը հանձնվեց քոլեջի տնօրենին՝ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ Ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության համար՝ մրցանակի արժանացան ԱՐՏՅՈՄ ԱԹՈՅԱՆԸ, ՋՈՒԼԻԱ ԶԱԽԱՐՅԱՆԸ, ՎԱՐՍԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, որոնց մրցանակները հանձնեցին դերասանուհի ԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ եւ ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս Համայնքի ղեկավար ՆԱՐԵԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ: Տարվա հայտնություն անվանակարգին արժանացավ ԱՐՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, Տարվա լավագույն երիտասարդ երգիչ անվանակարգին՝ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆԸ, Տարվա լավագույն երիտասարդ երգչուհի անվանակարգին՝ ՄԱՇ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ, Տարվա լավագույն էպատաժային երգչուհի անվանակարգին՝ երգչուհի ԳԱՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ, Տարվա լավագույն երգիչ անվանակարգին՝ Երեւանի երգի պետական թատրոնի մեներգիչ ՌՈՒՍԼԱՆ ԷԼՅԱԶՅԱՆԸ, Տարվա լավագույն երգչուհի անվանակարգին՝ տարբեր մրցույթների մասնակից, Հայաստանը 2019 թվականին Եվրատեսիլում ներկայացրած ՍՐԲՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՍՐԲՈՒԿԸ: Տարվա լավագույն երաժշտական ալբոմ անվանակարգին արժանացավ «Օրօրերգը»-ը՝ երգչուհի ԱՐՓԻԻ կատարմամբ: Տարվա լավագույն սերիալային դերասան անվանակարգին արժանացավ դերասան, հաղորդավար ՍՈՒՐԵՆ ՓԱՀԼևԱՆՅԱՆԸ, Տարվա լավագույն սերիալային դերասանուհի անվանակարգին՝դերասանուհի ՕՖԵԼԻԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ, Տարվա լավագույն դերասան անվանակարգին՝Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան ՎԱՀԱԳՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ, Տարվա լավագույն դերասանուհի անվանակարգին՝Երեւանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի, հաղորդավարուհի, երգչուհի ԱՆԱՀԻՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ: Իսկ Տարվա լավագույն շոուբիզնեսյան հաղորդում անվանակարգին արժանացավ «Ամենից ամենա» հաղորդումը՝ հեղինակ-վարող ԼԻԱՆԱ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԸ: Նրանց մրցանակները հանձնեցին հոգեբան ԶԻՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԸ եւ փաստաբան ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆԸ: Հայ նորաձեւության մեջ ներդրած ավանդի համար՝ մրցանակի արժանացավ ՔՐԻՍՏԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, իսկ Տարվա լավագույն ոճաբան անվանակարգին՝ ԱՐԱՅԻԿ ԳԱԲԱՋՅԱՆԸ: Բարեգործական համերգների, մասնագիտական ոլորտում ունեցած նշանակալի գործունեության համար՝ հատուկ մրցանակի արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ: Հաջորդ մրցանակը հանձնելու համար բեմահարթակ բարձրացավ ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ ԱՇՈՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ եւ Տարվա լավագույն մամուլի քարտուղար անվանակարգում մրցանակ հանձնեց ՀՀ Քնչական կոմիտեի մամուլի քարտուղար ՆԱԻՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ: Մահացել է Գերագույն Խորհրդի պատգամավոր Հայկ Չախոյանը Տարվա ճանաչված բլոգեր անվանակարգին արժանացան ԷԴՈ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ՝ իր ինստագրամյան «Փող չկա» հայտնի խմբով, որըմիայն այս տարի 100. 000 դոլարի եկամուտ է բերել խմբի հիմնադրին, ԳԵՎՈՐԳ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ՝ իր ինստագրամյան հայտնի «Գեգաբայթ» անձնական էջով, ՄԱՐԻԱՆՆԱ ՔՈՔՉՅԱՆՆ՝ իր ինստագրամյան հայտնի «վինգ 21» անձնական էջով: Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքների համար՝ մրցանակի արժանացավ «Նոյյան Տապան» լրատվական գործակալության լրագրող, հաղորդավար ՄԱՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Իսկ Տարվա լավագույն օպերատիվ լրատվություն տարածող անվանակարգին արժանացավ ֆոտոլրագրող ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԸ: Մրցանակներ հանձնվեցին նաեւ «Տարվա լավագույն Պետական կառույց», «Տարվա լավագույն հոգեբան», «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա բարերար», «Տարվա լավագույն դպրոց», «Տարվա կին գործարար», «Տարվա լավագույն բժիշկ», «Տարվա լավագույն ձեռնարկատեր», « Տարվա լավագույն ռեստորանային համալիր», «Տարվա լավագույն բժշկական կենտրոն», «Տարվա լավագույն դեղագործական ընկերություն», «Տարվա լավագույն բժշկական հետազոտությունների կենտրոն», «Տարվա լավագույն ծաղկի սրահ», «Տարվա լավագույն ձեռքի աշխատանքների վարպետ», «Վարսահարդարման տարվա լավագույն կենտրոն», «Տարվա լավագույն մարզային գործատու», «Տարվա լավագույն ընկերություն», «Տարվա լավագույն համայնք», «Տարվա լավագույն հասարակական գործիչ», «Տարվա լավագույն քաղաք» անվանակարգերում: Անակնկալները, հույզերն ուղեկցվեցին երեկոյի ողջ ընթացքում, հատկապես ՀՀ Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի եւ երգիչ Ռուսլան Էլյազյանի զուգերգի եւ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի սրտաբուխ երգի կատարման ժամանակ: Սակայն ամենանշանակալի պահը տեղի ունեցավ մրցանակաբաշխության ավարտին: «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ հենց բեմից ամուսնության առաջարկ արեց իր ընկերուհուն՝ ԱՆՆԱՅԻՆ: Պատասխանը չուշացավ, Աննան ընդունեց սիրելիի կողմից մատանին եւ վարդագույն ծաղիկների փունջը: Պահն էլ ավելի գեղեցկացրեց դերասան, երգիչ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՆ՝ իր ռոմանտիկ կատարումով, որը նվիրեց երեկոյի գլխավոր զույգին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 773+
773+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր