211652_close_icon
views-count916 դիտում article-date 17:14 07-12-2019

Քաղաքացիները կամավոր զենք ու զինամթերք են հանձնել

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին, ժամ 16.50-ին Հրազդանի, Կենտրոն թաղամասի մի բնակչուհի կամավոր հանձնել է առանց գործարանային համարի ինքնաձիգ՝ իր փափշտատուփով և 30 հատ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: ... Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին, ժամը 12-ին բաժանմունք է ներկայացել Բյուրեղավանի մի բնակիչ և կամավոր հանձնել նռնակ՝ պայթուցիչով ու տարբեր տ/չ 136 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր